Ալիևը զանգահարել է Պուտինին


Ալիևը զանգահարել է Պուտինին
Հունվար 30 18:17 2021

Հունավրի 30-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը զանգահարել է Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին: Այս մասին հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Ալիեւն ու Պուտինը քննարկել են Լեռնային Ղարաբաղում ռուս-թուրքական համատեղ կենտրոնի աշխատանքը:

Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները նաև  գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև  հարաբերությունների` բոլոր ուղղություններով հաջող զարգացման համար: