Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են աշխատանքը Լեռնային Ղարաբաղում ականազերծման ուղղությամբ: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 123 հա տարածք, հայտնաբերել են մոտ 15,5 հազար պայթյունավտանգ առարկա:
«Առաջնորդ» կենտրոնի ականազերծող խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում (ավելի վաղ՝ Ասկերանում): Ամբողջ ժամանակահատվածում այս տարածքներում հետազոտվել է ավելի քան 110 հա տարածք, որտեղ հայտնաբերվել է շուրջ 15 հազար զինամթերք: Տեղի բնակիչները օգնություն են տրամադրում գերատեսչության աշխատակիցներին՝ պարզաբանելով տեղեկատվությունը մասնավոր տարածքներում պայթյունավտանգ առարկաների գտնվելու հնարավոր վայրերի մասին:
Հայտնաբերված զինամթերքի մեջ արդեն կան ավելի քան 6,8 հազար հրետանային արկեր և 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտներ, ինչպես նաև ավելի քան 730 ականանետ և ավելի քան 1100 նռնակ:
Միայն երեկ ականազերծողները հայտնաբերել են 115 պայթյունավտանգ առարկա, որոնց մասին տեղեկատվությունը ստացվել է տեղի բնակչությունից:
Դրան զուգահեռ ականազերծումը շարունակվում է Աղդամի շրջանի Աֆաթլի բնակավայրի մոտակայքում: Այնտեղ ականազերծողներն արդեն ուսումնասիրել են շուրջ 13 հա տարածք, հայտնաբերվել և վնասազերծվել է 395 պայթյունավտանգ առարկա, այդ թվում՝ 100 հակատանկային և 196 հակահրթիռային ական, ինչպես նաև 98 նռնակ: