Աղդամում տեղի է ունեցել ռուս-թուրքական դիտորդական կենտրոնի բացումը, գրում է minval.az-ը։
Նշվում է, որ բացման արարողությանը մասնակցել են Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, Թուրքիայի ազգային պաշտպանության փոխնախարար Յունուս Էմրե Գարաոսմանօղլուն և Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը։
Նշվում է նաև, որ ռուս-թուրքական համատեղ դիտորդական կենտրոնի պահպանումն իրականացնելու է ադրբեջանական բանակը։ Կենտրոնի տեղակայման վայրի տարածքի ընդհանուր մակերեսը կազմում է մոտ 4 հա։ Տարածքը ցանկապատված է, դրա շուրջ տեղադրված են չորս դիտորդական աշտարակներ։
Դիտորդական կենտրոնի թուրքական անձնակազմը ղեկավարում է գեներալ-մայոր Աբդուլա Գաթիրչին, ռուսական անձնակազմը՝ գեներալ-մայոր Վիկտոր Ֆելորենկոն:
Ըստ հաղորդման՝ տարածքում գտնվում են 65 մոդուլային տիպի ծառայողական տարածքներ և բնակության համար նախատեսված տարածքներ։

Լրահոս
Աննա Հակոբյանը իր «Կրթվելը նորաձև է» ծրագիրը ներկայացրել է դատապարտյալներին
20
Օգոստոս,
2025 20:30
«Օրենք, իրավունք, բարոյականություն… նման գործոններն այս դատարանում տեղ չունեն»․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
20
Օգոստոս,
2025 20:07
Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն անդրադարձել է քաղբանտարկյալ Լիդիա Մանթաշյանի կալանքը երկարաձգելու ...