Ռազմիկ Ամյանի գրառման հետքերով. ինչ տեսք է ունեցել այն ի սկզբանե (լուսանկարներ)


Ռազմիկ Ամյանի գրառման հետքերով. ինչ տեսք է ունեցել այն ի սկզբանե (լուսանկարներ)
Մայիս 29 12:23 2017

Ֆեյսբուքը նոր թեմա ունի. օգտատերերը քննարկում են երգիչ, երեկվանից նաև վաստակավոր արտիստ Ռազմիկ Ամյանի գրառումը:

Հիշեցնենք, երեկ՝ մայիսի 28-ին, Առաջին Հանրապետության տոնի առթիվ նախագահ Սերժ Սարգսյանը կոչումներ է շնորհել մի շարք հայտնի արտիստների, որոնց թվում է նաև Ռազմիկ Ամյանը:

Երաժշտարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար Ռազմիկ Ամյանը ստացել է վաստակավոր արտիստի պատվավոր կոչում, այնուհետև գրառում կատարել ֆեյսբուքում և դարձել օրվա թիվ մեկ թեման, իսկ ամեն ինչ միայն նրա համար, որ երգիչը գրառումը կատարել է նախ հայերենով, ապա, այսպես ասած, «թարգմանել» այն՝ գրելով նույն տեքստը նաև լատինատառ: 

Եվ ահա, ֆեյսբուքը, սովորության համաձայն, կայծակնային արագությամբ արձագանքել է. ոմանք շնորհավորում են երգչին, ոմանք զվարճալի մեկնաբանություններ անում, ոմանք էլ, իհարկե, քննադատում: 

Armday.am-ն ուսումնասիրել է այդքան քննարկված գրառումը և պարզել, որ այն ի սկզբանե, կարծես թե, միայն հայերենով է գրված եղել, ապա տեքստը խմբագրվել է և ավելացվել նաև լատինատառ տարբերակը (տես ժամերի տարբերությունը):

Ինչևէ, առանձնացրել ենք գրառման ամենատարբեր մեկնաբանությունները:

 

Նշենք, որ ֆեյսբուքյան հասարակությունը մշտապես է աչքի ընկնում այս կամ այն իրադարձությանը բուռն արձագանքելու իր սովորությամբ: Ինչ խոսք, այս օրվա ամենաակտուալ թեման վաղը պարզապես մոռացվելու է և իր տեղը զիջելու բոլորովին այլ իրադարձության: