Բարսեղ Բեգլարյանը վարակվել է կորոնավիրուսով


Բարսեղ Բեգլարյանը վարակվել է կորոնավիրուսով
Հունվար 23 14:13 2021

«Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը վարակվել է կորոնավիրուսով։ Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Բեգլարյանն օրեր առաջ է թեստ հանձնել, որի պատասխանը դրական է եղել։ Նա այժմ մեկուսացած է, եւ բուժման կուրս է անցնում։

Նշենք, որ Բարսեղ Բեգլարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ պետությունից վատնելու եղանակով առանձնապես խոշոր չափերով գումարի հափշտակության կատարմանը դրդելու համար։

Բարսեղ Բեգլարյանի խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը։