Եղվարդի նավթամշակման գործարանը չի բացվի: Այս մասին գրում է Economy of Armenia ֆեյսբուքյան էջը:
Նշվում է, որ իրանահայ գործարար Հենրիկ Տեր-Ղուկասյանը հայտարարել է, որ Հայաստանում նստած են ինչ-որ սատանայական խմբեր, որոնք խանգարում են ներդրողներին: Armoil նավթավերամշակման գործարանի թույլտվությունը տրվել էր դեռ հեղափոխությունից առաջ, դրանից հետո նոր իշխանությունները նույնպես թույտվություն են տվել: Սակայն սկսվել էին խնդիրներ տեղի բիզնեսմենների հետ, ովքեր մոտակայքում ունեն մրգատու այգիներ, ինչպես նաև հարակից տների բնակիչների հետ:
Մրգատու այգիների տերերը պահանջել են կաʹմ դադարեցնել բիթում և զանազան յուղեր արտադրող գործարանի շինարարությունը, կաʹմ էլ գնել այգիների հողատարածքները: Հենրիկ Տեր-Ղուկասյանը հայտարարել է, որ գործարանը գտնվում է Եղվարդի արդյունաբերական գոտում, և կիրառվելու են ամենաժամանակակից սարքավորումներ՝ առանց արտանետումների: Այնինչ, տեղի բնակիչներն իրենց տների համար պահանջել են 200 հազար դոլար՝ դրանց շուկայական արժեքից 5-10 անգամ ավելի:
Հրապարակման մեջ նշվում է. «Ընդհանուր առմամբ, գործարարն ասել է, որ բիզնեսում արդեն ներդրել է 23 միլիոն դոլար, նախատեսում է ներդնել 30 միլիոն, բացել 300 աշխատատեղ ՝ 250 հազար դրամ աշխատավարձով: Նա խոստացել է, որ այլևս երբեք չի վերադառնա գործարանի մասին հարցին ՝ ամեն ինչ թողնելով Աստծո դատին:
«Լինելով հայ ՝ ես արեցի այն ամենը, ինչ կարող էի իմ հայրենիքում, բայց, ցավոք, չստացվեց, և հիմա ես հասկանում եմ, որ չպետք է ստացվեր»: - ասաց գործարարը:
«Հայ լինելով, ես հայրենիքում արել եմ ամեն ինչ, ինչ կարողացել եմ, սակայն, ցավոք, չստացվեց, և հիմա ես հասկանում եմ, որ ի սկզբանե չպիտի ստացվեր»»,- հայտարարել է գործարարը»: