2020 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ. Էդվարդ Հովհաննիսյան


2020 թվականին ՊԵԿ-ը հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ. Էդվարդ Հովհաննիսյան
Հունվար 15 22:48 2021

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ, ինչը «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով: Այս մասին հայտնում է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն։

«Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հունվարի 15-ին ներկայացրել է 2020 թվականի ընթացքում հարկային ու մաքսային ոլորտներում իրականացված աշխատանքները և առաջիկա անելիքները։

2020 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հավաքագրել է 1 տրլն 385.2 մլրդ դրամի եկամուտ, ինչը «2020 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում նախատեսված ցուցանիշից ավել է մոտ 60 մլրդ դրամով:

ՊԵԿ նախագահը նշել է, որ նման չափի հարկային եկամուտների հավաքագրում հնարավոր է եղել իրականացնել մեծածավալ աշխատանքներ կատարելով, հասցեական վարչարարությամբ, ինչպես նաև հարկ վճարողների կամավորության մակարդակի բարձրացման և հարկային կարգապահության շնորհիվ»,- ասված է հայտարարության մեջ: