Եվրոպայի 25 երկրներում կորոնավիրուսի մուտացված տարբերակ է հայտնաբերվել


Եվրոպայի 25 երկրներում կորոնավիրուսի մուտացված տարբերակ է հայտնաբերվել
Հունվար 15 00:05 2021

Եվրոպական 25 երկրներում, ներառյալ Ռուսաստանում, հայտնաբերվել է SARS-CoV-2 կորոնավիրուսի նոր շտամ (VOC-202012/01): Այս մասին հինգշաբթի օրը Կոպենհագենում կայացած ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) Եվրոպայի տարածաշրջանային բյուրոյի տնօրեն Հանս Կլյուգեն, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ինչպես բոլոր վիրուսները, այնպես էլ COVID-19 առաջացնող վիրուսը, իր շրջանառության ընթացքում փոխվում է: Ես հիանալի հասկանում եմ SARS-CoV-2-ի տարբերակի առաջացման եւ հանրային առողջապահության վրա դրա հետեւանքների հետ կապված տագնապը: Նոր շտամի հայտնաբերման մասին արդեն հայտնել են ԱՀԿ եվրոպական տարածաշրջանի 25 երկրներ, ներառյալ Ռուսաստանը»,- նշել է նա:

Կլյուգեն տարածաշրջանի երկրներին կոչ է արել ակտիվացնել SARS-CoV-2 վիրուսի գենոմային հաջորդականության մեկուսացման ուսումնասիրությունները եւ ստացված տվյալների փոխանակումը:

2020 թվականին ԱՀԿ եվրոպական տարածաշրջանում գրանցվել է COVID-19-ի ավելի քան 26 միլիոն հաստատված դեպք եւ ավելի քան 580 000 մահ: Վերջին յոթ օրվա ընթացքում գրանցվել է 1,8 միլիոն վարակի դեպք: