Խորվաթիան հույս ունի անցնել եվրոյի 2023 թվականի սկզբին՝ չնայած ֆինանսական խնդիրներին, որոնք առաջացել են կորոնավիրուսի պանդեմիայի եւ ավերիչ երկրաշարժի պատճառով, որը տեղի է ունեցել անցած տարի: Այս մասին հայտարարել է երկրի կենտրոնական բանկի տնօրենի տեղակալ Սանդրա Սվալեկը, հաղորդում է Reuters-ը:
Խորվաթիան ներառվել է Եվրոպական արժութային մեխանիզմում (ERM-2) անցած տարի հուլիսին: Երկիրը պետք է ծախսի առնվազն 2 տարի այդ մեխանիզմի վրա՝ ապացուցելու իր արժույթի եւ տնտեսության կայունությունը: