ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ


ՄԻՊ-ը և ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը Գյումրիում հանդիպել են գերեվարված զինծառայողների ընտանիքների հետ
Հունվար 14 21:16 2021
Այսօր վաղ առավոտից Գյումրիում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանի հետ միասին հանդիպումներ ենք ունեցել Շիրակից մեր այն զինծառայողների ընտանիքների հետ, որոնք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են պատերազմական գործողությունների ավարտից հետո: Այդ մասին Ֆեյսբուքի էջում գրել է ՄԻՊ Արման Թաթոյանը: 
 
«Քննարկվել են գերու կարգավիճակ ունեցող հայ զինծառայողների իրավունքների պաշտպանությանն առնվող հարցեր»,- հայտնել է ՄԻՊ-ը: