Ադրբեջանի ՊՆ. Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում 2841 զինծառայող է զոհվել


Ադրբեջանի ՊՆ. Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում 2841 զինծառայող է զոհվել
Հունվար 11 22:55 2021

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է 2841 զինծառայող, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Զոհվել է Ադրբեջանի զինված ուժերի 2841 զինծառայող»,- ասվում է նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նշվում է, որ եւս 64 մարդ համարվում է անհետ կորած, նրանց որոնման ու նույնականացման աշխատանքները շարունակվում են: