Արցախի Ասկերանի շրջանի Խնապատ գյուղը 44-օրյա պատերազմից հետո դարձել է սահմանամերձ, գյուղի դպրոցը, որը կոչվել է արցախյան ազատամարտին զոհված Արթուր Հայրապետյանի անունով, շրջապատված է թշնամու դիրքերով։
Փոխտնօրեն Անահիտ Առուստամյանը Tert.am-ի հետ զրույցում պատմեց, որ պատերազմի սկսվելուն պես հավաքվել են դպրոցի ապաստարանում, երբ զգացել են վտանգը, հեռացել են համայնքից, հիմա գրեթե բոլորը վերադարձել են։
Նա ասաց,որ գյուղի երեք բնակիչ է զոհվել, որից երկուսը` դպրոցի շրջանավարտ, բազմաթիվ վիրավորներ կան, այդ թվում տնօրենի որդին։ Ինչ վերաբերում է դպրոցի առօրյային, ապա մանկավարժը նշեց` այլևս նախկինը չէ. «Զոհերի թվերն ավելացել են, հաղթանակների օրերը նվազել»։
Մանրամասները` tert.am-ի տեսանյութում։