«ՌԴ-ն և Թուրքիան նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներն են». Ադրբեջանի ԱԳՆ


«ՌԴ-ն և Թուրքիան նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներն են». Ադրբեջանի ԱԳՆ
Դեկտեմբեր 29 18:52 2020

Ադրբեջանը կարևորում է Ռուսաստանի և Թուրքիայի դերը որպես Լեռնային Ղարաբաղի հարցով համաձայնագրի երաշխավորներ: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝  Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության կողմից տարածված հաղորդագրությանը հղումով:

«Հատկապես կարելի է նշել Ռուսաստանի Դաշնության և Թուրքիայի Հանրապետության դերը որպես նոյեմբերի 10-ի համաձայնագրի երաշխավորներ, որը տարածաշրջանում նոր իրողություն ստեղծեց և կապահովի երկար սպասված խաղաղությունն ու կայունությունը», - ասված է ԱԳՆ հայտարարությունում:

Հիշեցնենք՝ աեպտեմբերի վերջին Լեռնային Ղարաբաղում վերսկսվեցին ռազմական գործողությունները, որոնք դարձան երկարատև հակամարտության շարունակություն և զոհերի հանգեցրին նաև խաղաղ բնակչության շրջանում: Կողմերը մի քանի անգամ փորձեցին զինադադար կնքել, բայց նոյեմբերի 10-ի գիշերը ձեռք բերված եռակողմ համաձայնությունը միակն էր, որ պահպանվեց:

Պաշտոնական Մոսկվայի միջնորդությամբ Ադրբեջանն ու Հայաստանը պայմանավորվեցին ամբողջությամբ դադարեցնել կրակը և փոխանակել գերիներին և մահացածների մարմինները: