ՖԻՖԱ-ն շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանին 10-րդ անգամ երկրի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար՝ արտահայտելով իր հիացմունքը:
«10-րդ անգամ քո երկրի՝ տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելը մի բան է, որ կարելի է հանդիպել միայն կոմիքսներում, և դա այն դեպքում, երբ այդ նվաճմանը հասնում ես 31 տարեկանում: Շնորհավորում ենք «Ռոմայի» փլեյմեյքեր Հենրիխ Մխիթարյանին՝ Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ ճանաչվելու համար», – գրել է ՖԻՖԱ-ի թվիթերյան պաշտոնական էջը: