Վիկ Դարչինյանն ամուսնացել է.լուսանկարներ


Վիկ Դարչինյանն ամուսնացել է.լուսանկարներ
Դեկտեմբեր 26 16:36 2020

Պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի նախկին բացարձակ չեմպիոն Վիկ Դարչինյանն ամուսնացել է: Բռնցքամարտիկի ընտրյալը պրոդյուսեր, սցենարիստ, «Ես կամ» հեռուստանախագծի հեղինակ Ջավահիր Եղիկյանն է:

Սա պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի երկրորդ ամուսնությունն է:

 

Մինչ այդ Վիկ Դարչինյանն ամուսնացել էր ազգությամբ ռուս աղջկա հետ՝ Օլգայի: Զույգն ունի երկու որդի: Ընտանիքն ապրում էր Ավստրալիայում:

Վերջին շրջանում Վիկ Դարչինյանը գտնվում էր ԱՄՆ-ում: Առաջին ամուսնությունից, ընտանիքից պրոֆեսիոնալ բնռցքամարտիկը գրեթե չի խոսել, սոցցանցերում լուսանկարներով չի կիսվել:

Վիկ Դարչինյանն ու Ջավահիր Եղիկյանն ամուսնացել են Երեւանում: