Սահմռկեցուցիչ փաստեր Շուշիում ոստիկանների զոհվելու ողբերգական հանգամանքների մասին (լուսանկարներ21+ )


Սահմռկեցուցիչ փաստեր Շուշիում ոստիկանների զոհվելու ողբերգական հանգամանքների մասին (լուսանկարներ21+ )
Դեկտեմբեր 25 22:23 2020

Ինչպես տեղեկացրել ենք` ոստիկանները խաբեությամբ էին տարվել Արցախ՝ կամավորական աշխատանք անելու պայմանով, սակայն վերջին պահին նրանց հայտնել են, որ պետք է գնան առաջնագիծ, ինչի հետևանքով վեճ է ծագել։ Փաշինյանը հրահանգել է նրանց տեղավորել Շուշիում, իսկ կրքերը հանդարտեցնելուց հետո դասալքության հոդվածով քրեական գործ հարուցելու սպանալիքով ստիպել, որ գնան առաջնագիծ: Մինչդեռ կարճ ժամանակ անց, շենքում նկատվող աժիոտաժի, բակում շարունակված վեճի և բաց կապով հեռախոսազանգերի պատճառով, թշնամին տեղորոշել է ոստիկանների կուտակումը՝ հրթիռակոծելով մշակույթի կենտրոնը, ինչի հետևանքով տասնյակ ոստիկաններ զոհվել են, մի մասի մարմնի մասերն է միայն հաջողվել հավաքել։ Կատարվածի հանգամանքերը կոծկելու համար ՀՀ վարչապետը հրահանգել է գաղտնի պահել զոհերի անունները: Մինչդեռ այսօր ոստիկանների ծառայակից ընկերները դաժան բռնության են ենթարկում այդ նույն Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած քաղաքացիներին։

Нет описания.