Հայաստանի հավաքականի և «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է մի տեսանյութ, որը պատրաստել է Rai հեռուստաընկերությունը և նվիրված է իրեն:
Տեսանյութում նշվում է, որ Մխիթարյանն աշխարհի ամենահայտնի հայերից է՝ Շառլ Ազնավուրի, Շերի և ուրիշների հետ մեկտեղ։ Տեսանյութում պատմում են Հայաստանի, քրիստոնեության ընդունման, Հայոց ցեղասպանության մասին, ցուցադրում Հենրիխի բարեգործական ծրագրերը և գոլերը։