Ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումն ավարտում է Ստեփանակերտի հյուսիսային ծայրամասի ականազերծումը, հայտնում են ՌԴ պաշտպանության նախարարությունից:
Գործողության ժամանակահատվածում ականազերծվել է 280 հեկտարից ավելի տարածք, մոտ 107 կմ ճանապարհ, 452 բնակելի շինություն: Հայտնաբերվել եւ վնասազերծվել է ավելի քան 9 հազար պայթյունավտանգ առարկա:
Ռուս խաղաղապահները կիրառում են ժամանակակից ռոբոտատեխնիկական համալիրներ, որոնք թույլ են տալիս ականազերծման բարձր արագություն ապահովել լեռնային տեղանքի եւ եղանակի վատթարացման պայմաններում: