Անհետ կորած զինծառայողների վերաբերյալ մինչ օրս 537 դիմում է եղել. ՌԴ ՊՆ


Անհետ կորած զինծառայողների վերաբերյալ մինչ օրս 537 դիմում է եղել. ՌԴ ՊՆ
Դեկտեմբեր 24 23:25 2020
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Լեռնային Ղարաբաղում գործարկված թեժ գծով մինչ օրս Հայաստանի Հանրապետության (ԼՂ) անհետ կորած զինծառայողների վերաբերյալ 537 դիմում են ստացել։
 
«Տվյալները ստուգվել, մշակվել և փոխանցվել են Խաղաղապահ գործողությունների կենտրոնի որոնողական խմբերին: Աշխատանքը շարունակվում է»,- ասված է հաղորդագրությունում: