Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ հայտարարության ստորագրումը կարեւորագույն իրադարձություններից մեկն է անվանել ոչ միայն տարածաշրջանային, այլեւ համաշխարհային մասշտաբով:
Նրա խոսքով` այս հայտարարության իրականացման համար գլոբալ, համալիր աշխատանք է սպասվում: «Հրաշքների եւ իրականության միջեւ կարեւոր մասն աշխատանքն է: Հենց աշխատանքը, համբերությունը, պատասխանատվությունը, բարությունը եւ սերն են երաշխավորում, որ հրաշքները մինչեւ վերջ կիրականանան,- ասել է նա:- Դեռ շատ աշխատանք կա կատարելու, որը խաղաղապահներն իրականացնում են անմիջապես տեղերում, իսկ դիվանագետներն ու միջազգային կազմակերպությունները դա անում են քաղաքական թրեքի վրա: Առջեւում մեծ, գլոբալ, բարդ աշխատանք է: Իսկ հետո ինքներդ համոզվեք` հրաշք էր դա, թե ջանքերի արդյունք»:
Նա խաղաղություն է մաղթել հակամարտության կողմերին: «Երբ խաղաղություն կա, ոչ ամեն ինչ, բայց շատ բան է հնարավոր»: