«Համավարակային միլիարդատերերը». Forbes-ը հրապարակել է առողջապահության և բժշկության ոլորտում 50 նոր միլիարդատերերի ցանկը


«Համավարակային միլիարդատերերը». Forbes-ը հրապարակել է առողջապահության և բժշկության ոլորտում 50 նոր միլիարդատերերի ցանկը
Դեկտեմբեր 24 12:37 2020

Կորոնավիրուսային համավարակը, ինչպես նշում է Forbes հեղինակավոր ամսագիրը, հանգեցրել է շատ դեղագործական ընկերությունների ղեկավարների և առողջապահական ներդրողների կարողությունների զգալի աճին: Իհարկե, խոսքն առաջին հերթին պատվաստանյութերի, դեղերի և բժշկական սարքավորումների մշակմամբ զբաղվող ձեռնարկությունների մասին է:

«Ընդհանուր առմամբ, 2020 թվականի ընթացքում Forbes-ը հայտնաբերել է 50 նոր միլիարդատեր, որոնք այս կամ այն կերպ առնչություն ունենք առողջապահական ոլորտի հետ: Այս տարվա ամենահայտնի նորեկները կորոնավիրուսի դեմ երկու ամենահաջող պատվաստանյութերի մշակողներն են՝ ամերիկյան Pfizer ընկերությունը գերմանական կենսատեխնոլոգիական BioNTech ընկերության հետ համատեղ,  իսկ մյուսը ՝ Մասաչուսեթս նահանգում գտնվող Moderna-ն», - գրում է ամսագիրը:

Այսպիսով, ըստ հրապարակման, BioNTech կենսատեխնոլոգիական ընկերության գործադիր տնօրեն և համահիմնադիր, թուրքական ծագմամբ գերմանացի Ուգուր Շահինի կարողությունը գնահատվում է 4,2 միլիարդ դոլար: Ֆրանսիացի Ստեֆան Բանսելը, որը 2011 թ.-ին ղեկավարել է Moderna ամերիկյան կենսատեխնոլոգիական ընկերությունը (հիմնադրվել է լիբանանահայ Նուբար Աֆեյանի կողմից), ունի 4,1 միլիարդ դոլար կապիտալ: Ամերիկացի ներդրողներ Թիմոթի Սփրինգերի և Ռոբերտ Լանգերի ունեցվածքը, որոնք համապատասխանաբար 5 միլիոն և 1,5 միլիոն դոլար էին ներդրել 2010 թ.-ին Moderna-ի զարգացման համար, այժմ գնահատվում է համապատասխանաբար 2 միլիարդ և 1,5 միլիարդ դոլար: Նոր ի հայտ եկած միլիարդատերերի ցուցակում են նաև Չինաստանի, Իտալիայի, Հնդկաստանի, Կանադայի, Դանիայի, Շվեյցարիայի մի շարք ընկերությունների ղեկավարներ և ներդրողներ:

Ստորև ներկայացնում ենք Forbes-ի հրապարակած ցուցակը:

Ուգուր Շահին

Կարողությունը՝ 4.2 միլիարդ ԱՄՆ դոլար

Քաղաքացիություն՝ Գերմանիա

Հարստության աղբյուրը՝ BioNTech ընկերություն (BioNTech-ը Pfizer ընկերության հետ համատեղ՝ ստեծել առաջին հակակորոնավիրուսային պատվանյութը, որը հավանության է արժանացել ԱՄՆ Սննդի և դեղերի վարչության կողմից, համահիմնադիր):

BioNTech CEO Uğur Şahin.

Ստեֆան Բանսել

Կարողություն՝ 4.1 միլիարդ ԱՄՆ դոլար

Քաղաքացիություն՝ Ֆրանսիա

Հարստության աղբյուրը՝ Moderna ընկերություն (լիբանանահայ Նուբար Աֆեյանի կողմից հիմնադրված այս ընկերությունը զբաղվում է հակակորոնավիրուսային պատվաստանյութի մշակմամբ: Վերջերս ԱՄՆ Սննդի և դեղերի վարչությունը հավանություն է տվել պատվաստանյութին:  Բանսելն ընկերության գործադիր տնօրենն է):

Moderna CEO Stéphane Bancel.

Յուան Լիփինգ

Կարողություն՝ 4.1 միլիարդ ԱՄՆ դոլար

Քաղաքացիություն՝ Կանադա

Հարստության աղբյուրը՝ դեղագործություն (Shenzhen Kangtai կենսաբանական ընկերության բաժնետեր, որը AstraZeneca ընկերության և Օքսֆորդի համալսարանի կողմից մշակված պատվաստանյութի չինական բացառիկ արտադրողն է):

Canadian ex-wife of China's 'vaccine emperor' becomes a billionaire  overnight after divorce | Daily Mail Online

Հու Կուն

Կարողություն՝ 3.9 միլիարդ ԱՄՆ դոլար

Քաղաքացիություն՝ Չինաստան

Հարստության աղբյուրը՝ բժշկական սարքավորումներ (Contec Medical Systems ընկերության նախագահ, որը զբաղվում է բժշկական սարքերի արտադրությամբ):

Hu Kun - Smau

Կարլ Հենսեն

Կարողություն՝ 2.9 միլիարդ ԱՄՆ դոլար

Քաղաքացիություն՝ Կանադա

Հարստության աղբյուրը՝ AbCellera բիոտեխնիկական ընկերություն (այն օգտագործում է արհեստական բանականությունը և մեքենայական ուսուցումը՝ հիվանդությունների համար առավել հեռանկարային հակամարմինների բուժումը պարզելու համար):

Tackling the world's deadliest diseases one Ab at a time: An interview with  AbCellera's CEO, Dr. Carl Hansen | BC Regenerative Medicine Initiative

Թիմոթի Սփրինգեր

Կարողություն՝ 2 միլիարդ ԱՄՆ դոլար

Քաղաքացիություն՝ ԱՄՆ

Հարստության աղբյուրը՝ Moderna ընկերություն (իմունոլոգ, ընկերության հիմնադիր-ներդրող):

Harvard's Timothy Springer a Billionaire on Early Moderna Wager - Bloomberg

Սերջիո Ստևանատո

Կարողություն՝ 1.8 միլիարդ ԱՄՆ դոլար

Քաղաքացիություն՝ Իտալիա

Հարստության աղբյուրը՝ բժշկական փաթեթավորում (Stevanato Group իտալական բժշկական փաթեթավորման ընկերության նախագահն է, ապակե սրվակների աշխարհի երկրորդ խոշորագույն արտադրողը և ավելի քան 40 տեսակ հակակորոնավիրուսային պատվաստանյութերի սրվակների հայտնի մատակարարը):

l_443_stevanato-400x300 - Federazione Nazionale dei Cavalieri del Lavoro  Federazione Nazionale dei Cavalieri del Lavoro

Ռոբերտ Լանգեր

Կարողություն՝ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար

Քաղաքացիություն՝ ԱՄՆ

Հարստության աղբյուրը՝ Moderna ընկերություն (քիմիական ճարտարագետ, ընկերության հիմնադիր-ներդրող)

Robert Langer.

Պրեմչանդ Գոդհա

Կարողություն՝ 1.4 միլիարդ ԱՄՆ դոլար

Քաղաքացիություն՝ Հնդկաստան

Հարստության աղբյուրը՝ Ipca Labs (ընկերությունն արտադրում է դեղագործական բաղադրիչներ և գեներիկ դեղեր):

india: 10 cool facts you didn't know of India Inc - Eldest CEO | The  Economic Times

Օգըսթ Թրոենդլ

Կարողություն՝ 1.3 միլարդ ԱՄՆ դոլար

Քաղաքացիություն՝ ԱՄՆ

Հարստության աղբյուրը՝ դեղագործական ծառայություններ (Սինսիտիում գործող MedPace ընկերության հիմնադիրն է: Ընկերություն իրականցնում է կլինիկական փորձարկումներ `դեղեր և բժշկական սարքեր մշակող դեղագործական ընկերությունների համար):

Medpace - a global full-service CRO - Dr. August Troendle, Medpace CEO -  YouTube

Ամբողջական ցուցակին կարող եք ծանոթանալ այստեղ: