Հայաստանում դեկտեմբերի 21-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 240 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 154 065-ի:
Ինչպես տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 26 քաղաքացի, մահացածների թիվը 2656 է:
Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 2 դեպք: Դեկտեմբերի 21-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 654 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 28 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3310-ի:
Մեկ օրում առողջացածների թիվը 644 է, ընդհանուր առողջացածներինը՝ 567 755, փաստացի բուժվողներինը՝ 17 579 (մեկ օրում նվազել է 432-ով): Մեկ օրում արվել է 1009 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 567 755 թեստ: