Վազգեն Թևանյանի պարգևատրման արարողությունը. ադրբեջանցի ըմբիշը բաց թողեց այն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին (տեսանյութ)


Վազգեն Թևանյանի պարգևատրման արարողությունը. ադրբեջանցի ըմբիշը բաց թողեց այն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին (տեսանյութ)
Դեկտեմբեր 18 20:58 2020

Ազատ ոճի ըմբիշ Վազգեն Թևանյանը (65 կգ), Բելգրադում ընթացող մրցաշարի եզրափակչում մրցեց Հունգարիայի ներկայացուցիչ Իսմայիլ Մուսուկաևի դեմ և հաղթեց ՝ 9։1 հաշվով:

Կայացած պարգևատրման արարողության ընթացքում հնչեց ՀՀ պետական օրհներգը և մեր ըմբիշը պարգևատրվեց ոսկե մեդալով:

Նշենք, որ երրորդ հորիզոնականը զբաղեցրել էր ադրբեջանցի ըմբիշ Հաջի Ալիևը, ում սոցիալական ցանցերի էջերը միշտ ողողված էին հայատյաց գրառումներով:

Պատերազմի օրերին, նա մեծ հրճվանքով տարածում էր զոհված հայ զինվորների լուսանկարները և ծաղրում նրանց:

Այսօր նա ստիպված էր պատվանդանի ավելի ցածր դիրքում կանգնել և լսել Հայաստանի օրհներգը, որը հնչում էր մեր ըմբիշի պատվին:

Հատկանշական է, որ ադրբեջանցին խախտեց մարզական բոլոր օրենքները և չներկայացավ պարգևատրմանն՝ իր փոխարեն ուղարկելով մարզական բժշկին:

Տեսանյութը դիտեք այստեղ:

 

Աղբյուր  ArmSport.am