Համաշխարհային զբոսաշրջությունը վերադարձել է 1990թ. մակարդակին՝ 1 տարում կորցնելով 935 մլրդ դոլար. ՄԱԿ


Համաշխարհային զբոսաշրջությունը վերադարձել է 1990թ. մակարդակին՝ 1 տարում կորցնելով 935 մլրդ դոլար. ՄԱԿ
Դեկտեմբեր 18 10:25 2020

Զբոսաշրջության ոլորտը կորոնավիրուսի և դրա հետ կապված սահմանափակումների պատճառով 2020 թվականի առաջին 10 ամիսներին կորցրել է 935 միլիարդ դոլար: Այս մասին հայտարարություն է տարածել ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպությունը (UNWTO)։

Հայտարարություն, մասնավորապես, ասվում է. «Հունվարից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում զբոսաշրջային ուղղություններն ընդունել են 900 միլիոնով ավելի քիչ օտարերկրյա զբոսաշրջիկներ՝ ի համեմատ 2019 թվականի նույն ժամանակահատվածի», ու հավելվում՝ սա նշանակում է, որ համաշխարհային զբոսաշրջությունը վերադարձել է 1990-ի մակարդակին:

Միևնույն  ժամանակ կազմակերպությունում նշում են, որ  ըստ կանխատեսումների ՝ տարվա կտրվածքով միջազգային ճանապարհորդների թիվը 70-75% -ով կնվազի:

2019-ին երկրների միջև ճանապարհորդող զբոսաշրջիկների թիվը հասել է մեկուկես միլիարդի: