Դրամի արժեզրկումը շարունակվում է. Նիկոլ Փաշինյանի օր ավել իշխանության մնալը նաև շոշափելի տնտեսական և ֆինանսական հետևանքներ է ունենում Հայաստանի համար։
Տնտեսագետների գնահատմամբ՝ դրամի գահավիժման գլխավոր պատճառը ներքաղաքական ներկայիս անկայունությունն է։ Այս փաստը երեկ արձանագրել է նաև Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը՝ հայտարարելով, որ «պահպանվող անորոշության պայմաններում ակնկալվում է մասնավոր սպառման և մասնավոր ներդրումների նվազում»։