ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ դեկտեմբերի 15-ին, կազմել է 525.09 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 2.63 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 638.35 դրամ (աճել է 3.35 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 699.58 դրամ (նվազել է 0.88 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.15 դրամ (նվազել է 0.01 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 402.72 դրամ, ոսկի՝ 30,913.54 դրամ, պլատին՝ 17,337.85 դրամ: