Մխիթարյանն ու Իբրահիմովիչը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում միակ ֆուտբոլիստներն են, որոնք ներգրավված են եղել 11 գոլերում


Մխիթարյանն ու Իբրահիմովիչը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում միակ ֆուտբոլիստներն են, որոնք ներգրավված են եղել 11 գոլերում
Դեկտեմբեր 13 22:22 2020

«Ռոման» 5-1 հաշվով հաղթեց «Բոլոնիային» Իտալիայի Ա սերիայի 11-րդ տուրի խաղում։

Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը 44-րդ րոպեին դարձավ գոլի հեղինակ։ Մինչև այդ հայ կիսապաշտպանը նաև գոլային փոխանցում էր կատարել Ջորդան Վերետուին։

Այսպիսով, այս երկու արդյունավետ գործողություններից հետո Մխիթարյանը Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում ներգրավված է եղել հռոմեական թիմի 11 գոլերում (6 գոլ, 5 գոլային փոխանցում)։

Այսպիսի ցուցանիշ Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում ունի միայն Զլատան Իբրահիմովիչը։ «Ռոսոներիների» հարձակվողը 10 գոլ է խփել ու 1 գոլային փոխանցում կատարել։

 

Աղբյուր  ArmSport.am