Անհետ կորած զինծառայողների հարազատների հետ հանդիպումից հետո, Էջմիածնի զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանը հեռացավ, նշելով, որ կզեկուցի ծնողների պահանջը իր վերադասին։ Սակայն, ծնողներին չի բավարարել այդ։
Անհետ կորած զինծառայողի մայրը՝ Անահիտ Ադոյանըա հայտարարեց, եթե 15 րոպեից գեներալներ Անդրանիկ Մակարյանը, Վարդան Նշանյանը, եւ Օնիկ Գասպարյանը չլինեն Էջմիածնի զորամասում, իրենք կանեն այն՝ ինչ նպատակահարամր են գտնում:
«Արսեն Աբգարյանն ասաց՝ ես կզեկուցեմ, ես թքած ունեմ իր զեկուցելու վրա։ Ես վերցրեցի հեռախոսն ու Վարդան Նշանյանին հրամայեցի, որ ինքը ստեղ պետք է լինի ու ընդամենը 15 րոպեից։ Այն տղաները, որոնք մեր տղաների հետ ամսի 21-ին մարտի դաշտում են եղել, կամ իրենք հանում են ֆորման ու մեզ հետ են, կամ մեկ-մեկ ես իրենց ինքնասպանության եմ հասցնելու, ես՝ Վարդանի մաման։ Մալխասյան, հրամայի, եթե չունես այդ իրավունքը, ես հենց հիմա կհրամայեմ բոլորին, ֆորմադ հանի, միացի մեզ»,-ասաց Ադոյանը։