Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին. Մասնակցել է Վիտալի Բալասանյանը


Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի ուժային կառույցների ղեկավարներին. Մասնակցել է Վիտալի Բալասանյանը
Դեկտեմբեր 8 12:32 2020

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ընդունել է ԱՀ ուժային կառույցների ղեկավարներին: Հանդիպմանը մասնակցում էր նաև ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը:

Քննարկվել է ստեղծված իրավիճակում երկրի ներքին և արտաքին անվտանգությանը վերաբերող օրակարգային հարցերի լայն շրջանակ: Դրանց համալիր լուծման գործնական առաջարկները կիրակաացվեն ըստ առաջնահերթությունների, ուստի որոշում է կայացվել նույն կազմով պարբերաբար և հաճախակի հանդիպումները շարունակելու: