Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին


Պետք է պատրաստվել ամենավատին. Ռուս ռազմական լրագրողի կոչը հայերին
Դեկտեմբեր 8 08:08 2020

Ռուս ռազմական լրագրող, Արցախում վիրավորված ռուս լրագրող Յուրի Կոտենոկը  իր  հարցազրույցներից մեկի ընթացքում ասել է, որ հաշվի առնելով բոլոր հայտարարություններն ու գործողություններն Ադրբեջանի կողմից, վախենում է կանխատեսումներ անել։

«Շատերը կարծում են, որ կավարտվի այս արյունահեղ պայքարը, նրանք անվնաս կմնան՝ ակնկալելով ամենալավը․ Պետք է պատրաստվել ամենավատին։ Թշնամին իր առջև խնդիր է դրել գրավել Լաչինի մջանցքը, նրանք գտնվում են մի քանի կմ հեռավորության վրա։ «Ամեն ինչ առաջնագծի համար, ամեն ինչ հաղթանակի համար», միայն այս կարգախոսով պետք է առաջնորդվել։

Ես կոչ եմ անում միջազգային խաղացողներին, հանրությանը ուշադրություն դարձնել այն փաստի վրա, որ այժմ Կովկասում՝ Ղարաբաղում, ցեղասպանություն է իրականացվում և այդ իրականացնող ուժը ոչնչի առաջ կանգ չի առնի։ Բոլոր հետաքրքրվածներին խնդրում եմ ուշադրություն դարձնել Թուրքիայի և դրա առաջնորդ Էրդողանի դերակատարությանը։

Ես հայ ազգին մաղթում եմ տոկունություն, դուք պետք է դադարեցնեք իշխանության համար մղվող անվերջ պայքարը․ Այժմ պետք է միասնական լինել»,- հայտարարել է Կոտենոկը։

  •