Դիմացից հայն է խփել, հետևից՝ թուրքը, բենզինը լցրեք վառեք, Կառավարություն չունենք. անհետ կորածի ծնող (տեսանյութ)


Դիմացից հայն է խփել, հետևից՝ թուրքը, բենզինը լցրեք վառեք, Կառավարություն չունենք. անհետ կորածի ծնող (տեսանյութ)
Դեկտեմբեր 8 12:01 2020

ՊՆ գնացել ենք, բայց ոչ մեկին հետաքրքիր չէ մեր խնդիրը, զինվորներին տանելուց լավ խաբեցին տարան, բերելը ոչ մեկին հետաքրքիր չէ, թե այդ երեխաների ճակատագիր ինչ եղավ, արդեն 50 օր է: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողների ծնողներից մեկը:

Նշենք, որ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց: Այս զորամասից անհետ կորել է 34 զինծառայող:

«Այն ժամանակ չգնացողին ասում էին՝ 15 տարի դատում են, բա գնացողի ճակատագիրը ի՞նչ եղավ, հետաքրքիր չէ՞, քեզ եմ տվել, այսօր իմ երեխուն քեզնից պահանջում եմ: Դիմացից հայն է խփել, հետևից թուրքն է խփել, բենզինը լցրեք, վառեք, ես էսքան բան կարող եմ ասել մեր Կառավարությանը: Մենք կառավարություն չունենք, պետություն չունենք»,-ասաց նա:

Ծնողը նշեց, որ անհետ կորածների աշխատավարձերը կտրվել են, երեխաները սոված են:

Մանրամասները՝ տեսանյութում։