Մենք չենք սպասելու․ անհետ կորած զինծառայողների հարազատները Էջմիածնի զորամասի դիմաց են (ուղիղ)


Մենք չենք սպասելու․ անհետ կորած զինծառայողների հարազատները Էջմիածնի զորամասի դիմաց են (ուղիղ)
Դեկտեմբեր 8 11:53 2020

Անհետ կորած զինծառայողների հարազատները կրկին բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց, որտեղից էլ իրենց երեխաներին տարել էին պատերազմ։ Անցել է արդեն 49 օր, սակայն  նրանցից որեւէ լուր չկա։ Ըստ հարազատների՝ իրենց զինծառայողները կորել են Զանգելանի հատվածում, որտեղ ոչ մի որոնողական աշխատանք չի կատարվում։ 

Անհետ կորած զինծառայողների հարազատները պարբերաբար բողոքի ակցիաներ են անում Կառավարության, Պաշտպանության նախարարության շենքերի դիմաց։ Դեկտեմբերի 1-ին ՊՆ-ում ընդունել էին զինծառայողների  հարազատներին, հորդորել, որ իրենց մի քանի օր ժամանակ տրվի, վերջիններս էլ համաձայնել էին, միայն, թե իրենց հարազատից որեւէ լուր ստանան։ Սակայն, արդեն մեկ շաբաթ է անցել եւ ոչ մի նորություն չկա։

«Մենք պատրաստ չենք սպասել, ինչքա՞ն սպասենք»,- լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածի մայրը։