Խումբն ամենաբարդը չէ. Հենրիխ Մխիթարյան


Խումբն ամենաբարդը չէ. Հենրիխ Մխիթարյան
Դեկտեմբեր 8 00:32 2020

Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը  ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում մեկնաբանել է ԱԱ 2022-ի որակավորման փուլի վիճակահանությունը Հայաստանի հավաքականի համար։

«Կարծում եմ՝ վատ խումբ չէ մեզ համար: Հիմա հեշտ մրցակիցներ չկան, բայց կարող եմ ասել, որ խումբն ամենաբարդը չէ: Տարբեր խաղաոճերով հավաքականների դեմ ենք խաղալու և կփորձենք հնարավորինս լավ պատրաստվել և պայքարել բոլոր թիմերի դեմ: Կձգտենք տհաճություններ պատճառել բոլոր մրցակիցներին և շատ միավորներ վաստակել»,-ասել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը ընդգրկվել է J խմբում, որտեղ կմրցի Գերմանիայի, Ռումինիայի, Իսլանդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ։