Դեկտեմբերի 6-ին Բուլղարիայի Վառնա քաղաքի սպորտի և մշակույթի պալատում, կայացավ ՈՒԵՖԱ ԵՎՐՈ 2022-ի որակավորման փլեյ-օֆ փուլի Բուլղարիա-Հայաստան հանդիպումը։ Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հաղթեց մրցակցին խոշոր՝ 4։0 հաշվով։
Ինչպե տեղեկացնում են ՀՖՖ-ից, ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը հանդիպումը սկսել է հետևյալ կազմով․
12․ Լուան Բարբոսա, 11․ Գարեգին Մաշումյան, 10․ Սարո Գալստյան, 14․ Կելսոն, 20․ Վիտինյո։
Պահեստայիններ․ 19․ Ռոման Բոյարկին, 2․ Հակոբ Ուզունյան, 3․ Համլետ Մանուկյան, 7․ Վլադիմիր Սանոսյան, 9․ Սարգիս Մարգարյան, 13․ Արթուր Մելքոնյան, 15․ Դավիթ Ասլանյան, 17․ Անդրանիկ Կարապետյան։
Բուլղարիա-Հայաստան՝ 0:4 (0:3)
Գոլերի հեղինակներ՝ Համլետ Մանուկյան, 10″38″ (11մ), 17″51″, Դավիթ Ասլանյան, 19″16″, Վլադիմիր Սանոսյան, 39″02″
Հիշեցնենք, որ երկու հավաքականների միջև պատասխան հանդիպումը կկայանա դեկտեմբերի 9-ին և կմեկնարկի 19։00-ին։