Speed Chess Championship Main Event մրցաշարի 1/4 եզրափակչում Լևոն Արոնյանը զիջեց Մաքսիմ Վաշյե-Լագրավին: Ֆրանսիացին հաղթեց ընդհանուր 14,5-12,5 հաշվով: Անցկացված 27 պարտիաներից 7-ում հաղթեց Արոնյանը, 9-ում՝ Վաշյե-Լագրավը: 11 պարտիա ավարտվեց ոչ-ոքի արդյունքով:
Հիշեցնենք, որ Արոնյանը մրցաշարի 1/8-րդ եզրափակչում 14-11 հաշվով հաղթել էր Յան Նեպոմնյաշչիին: Վաշյե-Լագրավից բացի, կիսաեզրափակիչ են դուրս եկել Կարլսենը, Սոն և Նակամուրան: Կիսաեզրափակչում Վաշյե-Լագրավը կմրցի Կարլսենի, իսկ Նակամուրան՝ Սոյի հետ: