Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երեւան քաղաքում եւ Կոտայքի մարզում:
Առողջպահության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորպես այն գերազանցել է հանրապետական ցուցանիշը համապատասխանաբար Երեւան քաղաքում՝ 1.5, իսկ Կոտայքի մարզում՝ 1.1 անգամ:
Կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով առողջապահության նախարարությունը հորդորում է բնակչությանը, մասնավորապես` Երեւան քաղաքի եւ Կոտայքի մարզի բնակիչներին բարձրացնել զգոնությունն անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ: