Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահնեըր գործում են հստակ եւ համակարգված: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տարածաշրջանում ռուսական առաքելության ներկայացուցիչների հետ նիստի ժամանակ, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
«Օպերատիվ կերպով իրականացված ականազերծումը թույլ է տվել հաստատել լավ, հուսալի կապ տարածաշրջանում, իսկ մեր խաղաղապահ ուժերի տեղակայումը նպաստել է արյունահեղության դադարեցմանն ու նոր զոհերից խուսափելուն»:
Նախագահն ընդգծել է, որ ռուս զինվորականներն արդյունավետորեն վերահսկում են հրադադարի ռեժիմը, «իրավիճակն ընդհանուր առմամբ կայունացել է»:
Բացի այդ, խաղաղապահներն ուղեկցում են փախստականներին, անվտանգ վիճակի բերում շենքերը, փողոցներն ու սոցիալական օբյեկտները, ապահովում հումանիտար բեռներ տեղափոխող շարասյունների անվտանգությունը, հավելել է Պուտինը: