ՌԴ ԱԻՆ միջազգային գործունեության բաժնի ղեկավար Վլադիմիր Սոլովյովը փոխանցել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի դաշտային առաքելության ներկայացուցիչ Պասկալ Հանթին եւ Ադրբեջանի ներկայացուցչին Լեռնային Ղարաբաղում զինված հակամարտության ժամանակ անհետ կորածների ցուցակները, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հանթի հետ հանդիպումը կայացել է ուրբաթ Ստեփանակերտում: Ցուցակը կազմվել է Ռուսաստանի ԱԻՆ-ի խնդրանքով: ԿԽՄԿ ներկայացուցիչը հավաստիացրել է, որ կնպաստի անհետ կործաների ճակատագրերը պարզելու գործընթացին:
Այդ ցուցակը փոխանցվել է նաեւ Ադրբեջանին: «Փոխանցել եմ անհետ կորածների ցուցակը, որոնց մասին ոչինչ հայտնի չէ: Այդ ցուցակը փոխանցել եմ նաեւ Ադրբեջանի ԱԻՆ-ի մեր գործընկերների միջոցով ադրբեջանական կողմին: Եւ ադրբեջանական կողմն ասել է, որ արդեն սկսել են ուսումնասիրել դրանք եւ աշխատել այդ ուղղությամբ»,-մանրամասնել է Սոլովյովը լրագրողների համար հանդիպումից հետո:
Սոլովյովը հայտնել է, որ Ռուսաստանի ԱԻՆ-ը պատրաստվում է մեծացնել իր խմբավորումը Լեռնային Ղարաբաղում: «Կավելացվի խմբավորումը (ՌԴ ԱԻՆ Լեռնային Ղարաբաղում): Նախատեսվում է ուղարկել հոգեբաններ այնտեղ աշխատելու համար»,-ասել է նա: