Առաջիկայում դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումներ կիրականացվեն նաև տարբեր մարզերից


Առաջիկայում դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումներ կիրականացվեն նաև տարբեր մարզերից
Նոյեմբեր 18 00:10 2020

ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբից տեղեկացնում են․

«Ի գիտություն Արցախից ժամանակավորապես ՀՀ մարզեր տեղափոխված քաղաքացիներին.
Առաջիկայում դեպի Արցախ անվճար ուղևորափոխադրումներ կիրականացվեն նաև տարբեր մարզերից։
Շուտով կհայտնենք ժամանակացույցի մասին մանրամասն տվյալներ»։