Նիսի փոխքաղաքապետն արձանագրել է՝ խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են կասետային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք


Նիսի փոխքաղաքապետն արձանագրել է՝ խաղաղ բնակչության նկատմամբ կիրառվել են կասետային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք
Նոյեմբեր 17 13:48 2020

Նիսի փոխքաղաքապետ Գաել Նոֆրին իր Հայաստան այցի արդյունքներն է ներկայացրել «Լե Ֆիգարո» ֆրանսիական պարբերականին։ Նա արձանագրել է, որ պատերազմի ընթացքում կիրառվել են կասետային ռումբեր և սպիտակ ֆոսֆոր պարունակող զենք խաղաղ բնակչության, երեխաների նկատմամբ և այլն։ Այս մասին գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։
    

Պարբերականում նշվում է Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների մասին, որոնք ժամանակ առ ժամանակ լրացվում են նոր ապացույցներով, վկայություններով, լուսանկարներով: