Արցախում լայն թափով իրականացվում են գազամատակարարման համակարգերի վթարավերականգնողական աշխատանքներ


Արցախում լայն թափով իրականացվում են գազամատակարարման համակարգերի վթարավերականգնողական աշխատանքներ
Նոյեմբեր 17 00:33 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախի Հանրապետությունում լայն թափով իրականացվում են նաև գազամատակարարման համակարգերի վթարավերականգնողական աշխատանքներ: Ստեփանակերտի սեփական տներում և բազմահարկ շինություններում կրկին երկնագույն կրակից օգտվելու հնարավորություն կա:
     Մայրաքաղաքի բազմաբնակարաններում գազամատակարարումն անջատվել է անվտանգության ապահովման նկատառումներից ելնելով: «Արցախգազ» ընկերությունից հայտնում են, որ բազմահարկ շենքերի գազամատակարարումը կվերսկսվի բնակիչների ժամանելուն զուգահեռ, քանի որ մեծ է հավանականությունը, որ պատերազմի ժամանակ, քաոսային իրավիճակում, շատերն անզգուշորեն գազասպառման սարքավորումները թողել են միացված:
     ✅Այսօրերին աշխատանքները շարունակվում են Ազատամարտիկների-Տիգրան Մեծ փողոցների հրետակոծված հատվածներում, որտեղ զգալիորեն տուժել են գազատարները: ✅Նոր խողովակաշար կանցկացվի Իսակով-Սասունցի Դավիթ հասցեների բազմաբնակարանների գազամատակարարումը վերականգնելու նպատակով:
     ✅Արդեն լրիվությամբ վերականգնվել է Ասկերանի շրջանի, Բերձորի, Մարտակերտ քաղաքի և վերին ենթաշրջանի գազամատակարարումը: Երկնագույն կրակը վաղը հասանելի կլինի նաև Մարտունի, Ճարտար քաղաքում, ապա նաև Բերդաշենի ենթաշրջանում:
     Աշխատանքները շարունակվում են, ցանկը լրացվում է և կհրապարակվի լրացուցիչ»: