Բավականին սիմվոլիկ է, որ Մոսկվան Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակեց Ռ. Մուրադովին. Արգիշտի Կիվիրյան


Բավականին սիմվոլիկ է, որ Մոսկվան Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակեց Ռ. Մուրադովին. Արգիշտի Կիվիրյան
Նոյեմբեր 15 19:30 2020

Բավականին սիմվոլիկ է, որ Մոսկվան Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակեց գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը ազգությամբ տաբասարանցի է։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:

«Բավականին սիմվոլիկ է, որ Մոսկվան Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատար նշանակեց գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովին, որը ազգությամբ տաբասարանցի է։ Ինչպես հայտնի է տաբասարանցիները հանդիսացել են Աղվանքի թագավորության 26 ժողովուրդներից մեկը։ Երբ կտապալվի Ադրբեջանի թուրքական նախագիծը, ապա կառաջանա այդ տարածքում նոր նախագծի կարիք։ Չի կարելի բացառել, որ Մոսկվան այդ նշանակումով հենց նախանշում է ապագա նախագծի հենքը և շրջանակները․․․»,- գրել է նա: