ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը մեկնել է Լեռնային Ղարաբաղ


ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը մեկնել է Լեռնային Ղարաբաղ
Նոյեմբեր 15 17:59 2020

ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը, որը կազմված է 30 մարդուց, ուղևորվել է Լեռնային Ղարաբաղ: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ ղեկավար Եվգենի Զինիչևին, նրանք դուրս են եկել «Ժուկովսկի» մերձմոսկովյան օդանավակայանից՝ ԼՂ բնակչությանն աջակցություն ցույց տալու համար:

«Կենտրոնական ապարատի մասնագետներից կազմված օպերատիվ խումբը տեղում կգնահատի իրավիճակը և կհամակարգի քաղաքացիական բնակչությանն անհրաժեշտ հումանիտար օգնություն տրամադրելուն ուղղված հետագա քայլերը: Ընդհանուր առմամբ, 30 մարդ է ուղարկվել»,- ասել է ռուս նախարարը: 

Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը նոյեմբերի 9-ին ստորագրել է եռակողմն հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը, բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։ 

Ըստ այդ հայտարարության՝ Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախումբ, այդ թվում՝ հրաձգային զենքով զինված 1960 զինծառայող, 90 զրահամեքենա, 380 միավոր  ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա: ՌԴ խաղաղապահների մի մասին արդեն տեղակայվել է Արցախում։