Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է․ ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում արցախցիներին վերադառնալ տուն


Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է․ ԱՀ ՄԻՊ-ը կոչ է անում արցախցիներին վերադառնալ տուն
Նոյեմբեր 14 21:39 2020

ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանը Ֆեյսբուքի իր էջում տեսաուղերձ է հրապարակել և կից գրել․

«Իմ ընտանիքն արդեն Ստեփանակերտում է, և կոչ եմ անում անվտանգային առումով հնարավորություն ունեցող բոլոր արցախցիներին մտածել ու գործել տուն վերադառնալու ուղղությամբ:
Այս տեսանյութով մեկնարկում է նոր ֆլեշմոբ, և առաջարկում եմ, որ բոլոր տուն վերադարձողները տարբեր տեսանյութերով ու լուսանկարներով ներկայացնեն իրենց վերադարձը՝ կիրառելով նշված հեշթեգները.
#ԵկԱրցախ #ԵկՏոն»։