Զոհված զինվորների մայրերը երթի են եկել իրենց որդիների լուսանկարներով


Զոհված զինվորների մայրերը երթի են եկել իրենց որդիների լուսանկարներով
Նոյեմբեր 14 20:04 2020

Երևանի կենտրոնում բազմահազարանոց երթը շարունակվում է: Մոմավառության մասնակիցները շարժվում են դեպի Մատենադարան` ոգեկոչելով Արցախում զոհված հայորդիների հիշատակը:

Երթին մասնակցում են նաև զոհված զինվորների մայրերը, ովքեր իրենց հետ բերել են հերոսացած որդիների լուսանկարները: