Թշնամին թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը․ շուտով այն կվերականգվի․ԱՀ ԱԻՊԾ


Թշնամին  թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը․ շուտով այն կվերականգվի․ԱՀ ԱԻՊԾ
Նոյեմբեր 14 17:14 2020
Կապի ոլորտի հետ կապված խնդիրները շուտով կվերակականգնվեն։
Պատերազմի ընթացքում թշնամական կողմը թիրախավորել էր նաև Արցախի կապի ոլորտը։Այս մասին տեղեկացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ։
 
Ստեփանակերտում և մյուս շրջաններում այդ ուղղությամբ այժմ վթարավերականգնողական աշխատանքներ են տարվում։ Կարճ ժամանակաընթացքում կվերականգնվի հեռախոսի և ինտերնետ կապը։
 
Աշխատանքներ են տարվում նաև կենսական կարևոր նշանակության` էներգամատակարարման, ջրամատակարարման և գազամատակարարման համակարգերի վերականգնման ուղղությամբ, որոնք ևս վնասվել են հրթիռահրետակոծության հետևանքով։