«Արցախից զանգել են, ասում է՝ հորս գերեզմանը քանդել եմ, հորս գերեզմանը գրկած՝ գալիս եմ Ազատության հրապարակ». Նաիրա Զոհրաբյան. aravot.am


«Արցախից զանգել են, ասում է՝ հորս գերեզմանը քանդել եմ, հորս գերեզմանը գրկած՝ գալիս եմ Ազատության հրապարակ». Նաիրա Զոհրաբյան. aravot.am
Նոյեմբեր 11 19:46 2020

Aravot.am-ը գրում է. «Ազատության հրապարակում ԲՀԿ պատգամավորները կոչ են անում ողջ հայությանը միանալ: Միքայել Մելքումյանի խոսքով՝ սա կրիտիկական պահ է, Արցախը տվեցինք, շուտով տալու ենք նաեւ Հայաստանը, մենք չունենք հայրենիք որեւէ մեկին տալու:

Նաիրա Զոհրաբյանն ասաց. «Հենց նոր Արցախից ինձ զանգեց մի քաղաքացի, ասում է՝ հորս գերեզմանը քանդել եմ, հորս գերեզմանը գրկած՝ գալիս եմ Ազատության հրապարակ, որովհետեւ դավաճան Նիկոլը հանձնել է էն հողերը, որտեղ այդ երիտասարդի հոր գերեզմանն է: Դիմում եմ իրավապահ համակարգին, տղանե՛ր, ազատե՛ք Գագիկ Ծառուկյանին, բոլոր այն մարդկանց, ում հիմա տարել եք, մի՛ արեք»։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։