Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից հաստատել են, որ Հայաստանում՝ Երասխ բնակավայրի մոտ ռուսական Մի-24 ուղղաթիռ է կործանվել: Դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի՝ ժամը 17:30-ի սահմաններում, երբ Ադրբեջանի սահմանից ոչ հեռու ուղղաթիռն ուղեկցում էր ռուսական 102-րդ ռազմաբազայի ավտոշարասյունը:
Ուղղաթիռի կործանման հետևանքով զոհվել են անձնակազմի երկու անդամ, մեկն էլ միջին ծանրության վնասվածքներ է ստացել: Ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատարությունը քննություն է անցկացնում՝ պարզելու համար՝ ով է խոցել ուղղաթիռը: