Մատաղիսի ուղղությամբ այսօր կրկին որոշակի հարձակումներ եղել են, ոչ մեծ քանակով ու նոր ուժով, բայց հարձակումներ եղել են: Այս մասին Հանրային ՀԸ «Հարցազրույց» հաղորդման եթերում ասաց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ հակառակորդը կիրառել է որոշակի սարքավորումներ, հրետանի բայց հաջողության չի հասել:
«Մարտունիում առավոտյան մի դիրք էին վերցրել մեզնից, բայց ահագին ուժեր մարտի մեջ մտցրեցին ու զրահատեխնիկայի կորուստ ունեցան և հետ շպրտվեցին: Մարտունիի ուղղությամբ կուտակումներ կային, և ես օրվա ընթացքում սպասում էի 2-րդ հարձակմանը, բայց կարծես չեղավ: Հնարավոր է, որ դա վաղը լինի, չգիտեմ, իրավիճակը շատ արագ զարգանում է»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Նրա խոսքով՝ նույն ժամանակ Հադրութից արևմուտք գտնվող ուղղությամբ մենք բնագծեր ունենք, որոնք միագիծ չեն, այնտեղ էլ ծանր մարտեր են ընթացել օրվա ընթացքում և կուտակումներ կան, անգամ հիմա:
«Մեզ հաջողվեց հետ շպրտել մեկ-երկու գրոհ, բայց համառ մարտեր են գնում, կարող է գիշերն էլ գնան, վաղն էլ շարունակվի: Բայց այնտեղ թշնամուն չի հաջողվել որևէ դիրք վերցնել, բայց երևում էր, որ այսօր շատ ավելի համառ էին գրոհում, թե՛ Մարտունիի ուղղությամբ, թե՛ Հադրութից մի փոքր հարավ-արևմուտք, բայց հաջողության չհասան»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով, եթե այս տեղամասերից որևէ մեկում մենք կարողանանք ռեալ բեկում մտցնենք, ապա հնարավոր է, որ իրավիճակ փոխվի միանգամից:
«Ինչ վերաբերում է Ստեփանակերտին, այսօր այնտեղ ամբողջ օրը նորմալ է եղել, ես կապ եմ հաստատել, մարդիկ շարունակում են ապրել, գործել ռազմական կառույցները իդեալական, ժամացույցի պես աշխատում են: Երեկ ու այսօր մեծ կրակով «Սմերչի» ու «Գրադի» հրթիռներ, հրետանային այլ միջոցներ կիրառվել են Ստեփանակերտի ուղղությամբ»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ ավելացնելով թշնամին մտել է մեր տուն, իսկ մենք մեր տունն ավելի լավ ենք գիտենք:
«Մենք այնպիսի կորուստներ չենք կրում մարդկային, որ դա լինի ներուժը սպառող պատերազմ: Բարեբախտաբար պատերազմի առաջին 15 օրից հետո կորուստների ընդհանուր միջին վիճակագրությունը սկսել է ընկնել, որովհետև ավելի խելացի են կռվում, ավելի փորձառու ես կռվում, մեր տեխնիկական հնարավորությունները մի փոքր լավացել են և մենք կարողանում ենք չեզոքացնել շատ ավելի արդիական տեխնոլոգիաներ, որ թշնամին կիրառում էր իսկզբանե»,- ասաց ՊՆ ներկայացուցիչը:
Հադրութից արևմուտք ծանր մարտեր են ընթացել, Մատաղիսում հարձակումներ են եղել, սակայն հակառակորդը հաջողության չի հասել․ Արծրուն Հովհաննիսյան

