Ստեփանակերտի քաղաքապետարանը բնակիչներին հորդորում է խուճապի չմատնվել


Ստեփանակերտի քաղաքապետարանը բնակիչներին հորդորում է խուճապի չմատնվել
Նոյեմբեր 7 16:41 2020

Ստեփանակերտի քաղաքապետարանը բնակիչներին հորդորել է խուճապի չմատնվել: Այս մասին հայտնում են Ստեփանակերտի քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջում:

«Սիրելի Ստեփանակերտցիներ, քաղաքային իշխանությունների կողմից ամեն ինչ վերահսկվում է: Խուճապի մի մատնվեք: Ամեն ինչ արվում է՝ անվտանգության նկատառումներից ելնելով: Զգոն և ուշադիր եղեք»: